2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
CULTUREՇուրջ 2000 տարի անց գիտնականները կարողացել են վերականգնել հռոմեական ժամանակաշրջանում Շոտլանդիայի տարածքում ապրած տղամարդու դեմքը։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նա ապրել է մ.թ. 140-165 թվականներին՝ ներկայիս Էդինբուրգի մերձակայքում, և մահացել մոտ 50 տարեկանում։
Կմախքի վրա հայտնաբերվել են տարբեր վնասվածքների հետքեր, իսկ աջ ձեռքի շարժունակությունը մասնագետների պնդմամբ, սահմանափակված է եղել։
Սակայն ամենաառեղծվածային բացահայտումը կապված է նրա մահից հետո կատարվածի հետ։ Պարզվել է, որ տղամարդու մարմինը մահվանից հետո գլխատվել է։ Ընդ որում, Ինվերեսկում հայտնաբերված վեց տղամարդկանցից չորսի մնացորդների վրա նույնպես գլխատման հետքեր են արձանագրվել։
Թե ինչ նպատակով է իրականացվել այդ գործողությունը, առայժմ հայտնի չէ։ Գիտնականները ենթադրում են, որ այն կարող էր պայմանավորված լինել հին հավատալիքներով կամ պատժի որոշակի ձևով։
Տղամարդու դեմքի գիտական վերակառուցումը հանրությանը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում՝ հռոմեական դարաշրջանին նվիրված ցուցահանդեսի շրջանակում։



