ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
ԱՄՆ և անգլերենախոս այլ երկրներ՝ Հելոուին:
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1817– վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Դավիթ Ե Էնեգեթցին:
1874– ծնվել է ֆրանսահայ նկարիչ, փորագրանկարչության մեծ վարպետ Էդգար Շահինը:
1875 –ծնվել է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը:
1895– Կիլիկիայի Դյորթ-Յոլ (Չոք Մարզվան) գյուղի վրա են հարձակվել երկու հազարի հասնող թուրք և չերքեզ հրոսակները, որոնց հայերը դիմագրավել են հնչակյան հայտնի գործիչ Մխո– Շահենի (Մխիթար Սեֆերյան) գլխավորությամբ:
1898 –ծնվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը:
1929 –ծնվել է նկարիչ Սլավիկ Պարոնյանը:
1931– սկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը:
1958– Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:
1978–վախճանվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը:
1986– ծնվել է ծանրամարտուհի, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
2008– վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
2011– Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջադրվել է քաղաքապետի թեկնածու:
2018–նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից և բնակություն հաստատել Ձորաղբյուր գյուղում։
2019– վաղ առավոտյան Երևանի կենդանաբանական այգու տարածք է ներթափանցել 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ և հոշոտել 3 կարմրավիզ կենգուրուի։
2020–Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը մեղադրել է Ադրբեջանին՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական բնակավայրերին մոտ անտառներում ֆոսֆոր պարունակող արգելված զենք օգտագործելու մեջ:
2022– Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում եռակողմ հանդիպում են անցկացրել:
ԱՇԽԱՐՀ
475 –Արևմտյան Հռոմեական կայսրության կայսր է դարձել Ֆլավիոս Ռոմուլ Ավգուստը. նա այդ կայսրության վերջին կայսրն է եղել:
1517– Մարտին Լյութերն իր 95 թեզերը փակցրել է Վիթենբերգի եկեղեցու դռանը և սկիզբ դրել ռեֆորմացիային:
1589 –գերմանական Բեդբուրգ քաղաքում դաժան մահապատժի է ենթարկվել մանյակ և մարդասպան–մարդակեր Պետեր Շտումպֆը. նրան անվանում էին «բեդբուրգյան սատանա»:
1632– ծնվել է հոլանդացի նշանավոր գեղանկարիչ Յան Վերմեերը:
1864 – Նևադան դարձել է Միացյալ Նահանգների 36–րդ նահանգը:
1887 –ծնվել է չին զորահրամանատար, քաղաքական և պետական գործիչ Չան Կայշին:
1892– Արթուր Կոնան Դոյլը հրատարակել է իր «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը:
1892 – ծնվել է ռուս շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալ յոխինը:
1895– ծնվել է անգլիացի ռազմական պատմաբան և տեսաբան Լիդդել Հարտը:
1905 –ստեղծվել է Մարկովյան Հանրապետությունը (Մոսկվայի մարզի Մարկով յան շրջանում ստեղծված գյուղացիական ինքնակառավարման տարածք, որը գոյատևել է մոտավորապես կես տարի): 1922 –ծնվել է ռուս հանրահայտ դերասան Անատոլի Պապանովը:
1922 –Մուսոլինիի սևշապիկավորները մտել են Հռոմ և շքերթով անցել թագավորական պալատի առջևով. պաշտոնապես ավարտվել է Իտալիայի ֆաշիստական հեղափոխությունը, սկսվել է ֆաշիստական իշխանությունը:
1941– ԱՄՆ–ում տասնչորս տարի տևած աշխատանքներից հետո ավարտվել է Ռաշմոր լեռան քանդակների ստեղծումը:
1943 –Կարմիր բանակի սպառազինության մեջ պաշտոնապես ընդունվել է ԻՍ–2 ծանր տանկը. ԻՍ կրճատումը բացվում է որպես «Իոսիֆ Ստալին»:
1956 – Սուեզի ճգնաժամի ժամանակ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը սկսել են Եգիպտոսի ռմբահարումը՝ ստիպելու համար, որ վերաբացվի Սուեզի ջրանցքը:
1961– Իոսիֆ Ստալինի դագաղը գաղտնի դուրս է բերվել Լենինի դամբարանից և թաղվել Կրեմլի պատի տակ:
1984 – Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիին սպանել են սինքխ հավատքի նրա երկու թիկնապահները:
1993– վախճանվել է իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր և սցենարիստ Ֆեդերիկո Ֆելինին:
1999– EgyptAir ընկերության SU–GAP օդանավը ընկել է Ատլանտյան օվկիանոսը։ Զոհվել են օդանավում եղած բոլոր 217 անձինք:
2000– կանգնեցվել է ОС Multics օգտագործող վերջին համակարգիչը:
2007 –պայթուցիկ նյութի հետ անզգույշ վարվելու արդյունքում Ռուսաստանի Տոլ յատի քաղաքում պայթյուն է որոտացել ավտոբուսում, որի հետևանքով 8 ուղևոր զոհվել է, իսկ ավելի քան 50–ը՝ ստացել վնասվածքներ:
2011– աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ, այդ օրը ՄԱԿ–ը հայտարարել է յոթ միլիարդի օր:
2015 –Սինայի թերակղզու շրջանում վթարվել է А321 ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում ինքնաթիռում գտնվող բոլոր 224 անձինք զոհվել են:
2018 –Հնդկաստանում բացվել է աշխարհում ամենաբարձր արձանը, որը կոչվում է Միավորման արձան:
2020 –վախճանվել է բրիտանացի հանրահայտ դերասան և կինոպրոդյուսեր Շոն Օ'Քոններին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



