ՌԴ-ը եւ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի նախագիծ են պատրաստում Սիրիայում հրադադարի վերաբերյալ
INTERNATIONAL NEWSՌուսաստանը եւ ԱՄՆ-ը բանաձեւի երկու նախագիծ են պատրաստել՝ հաջակցություն փետրվարի 27-ից Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի մի աղբյուր, երկու տեքստերի հիման վրա նախատեսվում է մեկ փաստաթուղթ մշակել՝ առաջիկա օրերին ընդունելու համար:
ՄԱԿ-ի մեկ այլ աղբյուր գործակալությանը հայտնել է, որ ապագա բանաձեւի քննարկումը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ընթանում է երկկողմ ձեւաչափով:
Փետրվարի 22-ի երեկոյան ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի Դամասկոսի ժամանակով փետրվարի 27-ի 00:00 ժամից: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ զինադադարի պայմանները տարածվում են հակամարտության բոլոր կողմերի վրա, բացառությամբ «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաեւ ահաբեկչական այլ կազմակերպությունների, որոնք այդպիսիք են ճանաչված Անվտանգության խորհրդի կողմից:



