Բաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
SPORTՄիլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին շարունակում է մնալ կատալոնական «Բարսելոնայի» ուշադրությն կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը ցանկանում էր ձեռք բերել Բաստոնիին դեռևս այս տարվա ամռանը։ Ֆուտբոլիստն ինքը պատրաստ էր տեղափոխվել Կատալոնիա, սակայն «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավանություն չէր տվել գործարքին։ Ընդգծվում է, որ մարզչի այդ որոշումը խիստ հիասթափեցրել էր պաշտպանին։
Այժմ «Բարսելոնան» պատրաստ է վերսկսել բանակցությունները, սակայն Բաստոնին ցանկանում է նախ անձամբ զրուցել Ֆլիկի հետ, որպեսզի գերմանացի մասնագետն անձամբ հաստատի իր հետաքրքրվածությունը տրանսֆերի հարցում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



