Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի զինված ուժերը գիշերվա ընթացքում շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի (ՈՒԶՈՒ) շահերից օգտագործվող լոգիստիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, ինչպես նաև ռազմական նշանակության բեռների փոխադրմամբ զբաղվող նավերին։ Հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Հարվածների հետևանքով խոցվել են Սումիի մարզի Կոնոտոպ երկաթուղային կայարանի երթևեկության կառավարման օբյեկտները, որոնք ապահովում են Ուկրաինայի արևմտյան շրջաններից ՈՒԶՈՒ-ի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումը։
Բացի այդ, Օդեսայից 69 կմ հարավ-արևմուտք՝ ծովային անցման հատվածում, խոցվել է բեռնատար նավ, որը տեղափոխում էր ՈՒԶՈՒ-ի համար նախատեսված բեռներ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



