Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Թրամփն ասել է. «Այո՛, կհրավիրեի։ Խնդիր չկա»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս էր հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կմասնակցի այս տարվա դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովին։
Դրանից հետո ամերիկացի սենատորների երկկուսակցական խումբը դիմել էր Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կոչ անելով չեղարկել Պուտինին գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ Համապատասխան բաց նամակը ստորագրել էին յոթ հանրապետական և յոթ դեմոկրատ սենատորներ՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահի մասնակցությունն անընդունելի է արևմտյան գագաթնաժողովին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



