Թրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին, այս մասին X-ի իր էջում գրել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը:
«Նեթանյահուի ճնշման ներքո Թրամփի վարչակազմը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին մի քանի օրվա ընթացքում», – գրել է Կարլսոնը: Հարվածի հնարավոր թիրախ լրագրողն անվանել է Փիքաքս լեռը, որտեղ, իսրայելական հետախուզության պնդմամբ, Իրանը կարող էր վերսկսել ուրանի հարստացման ծրագիրը։
Կարլսոնը ընդգծել է, որ ոչ մի զենք ունակ չէ ծակել օբյեկտի գրեթե 100-մետրանոց պաշտպանությունը, ինչի կապակցությամբ միակ տարբերակը միջուկային հարվածն է։ Նրա տեղեկություններով՝ Նեթանյահուն իբր համառորեն հասնում է դրան Իսրայելում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով։
Լրագրողը նշել է, որ Թրամփը, ըստ երևույթին, դեռ որոշում չի կայացրել հնարավոր հարվածի վերաբերյալ և խորհրդակցություններ է անցկացնում իր խորհրդականների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և իր հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի հետ, ովքեր նախկինի պես հակված են Իրանի հետ համաձայնագրի կնքմանը։
Իրանը ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտի մասին Թրամփի խոսքերն անհիմն են։



