Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ
INTERNATIONAL NEWSԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ երկրի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Արաղչին Աշխաբադ է ժամանել դիվանագիտական, տնտեսական և խորհրդարանական ոլորտների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության ուղեկցությամբ։
Նախարարի մեկօրյա այցի ընթացքում քննարկվելիք հիմնական թեմաներից են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, ինչպես նաև Իրանի և Թուրքմենստանի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցությունն ամրապնդելու ուղիները։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



