Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարությունների ընթացքում հրաձգությունների հետևանքով զոհվել է 76 մարդ, վիրավորվել՝ 201-ը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը երկրի տարբեր նահանգներում գրանցվել են հրազենի կիրառմամբ բազմաթիվ միջադեպեր։
Կալիֆոռնիայում առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 31-ամյա հղի կին, վիրավորվել՝ վեց մարդ։
Տեխասի Դալաս քաղաքում մեկ գիշերվա ընթացքում զոհվել է չորս, վիրավորվել՝ 15 մարդ։ Ֆլորիդայում երեկույթի ժամանակ սպանվել է 20-ամյա երիտասարդ, ևս ինը մարդ վիրավորվել է։
Հրաձգության դեպքեր են գրանցվել նաև Իլինոյսում, Ալաբամայում, Կանզասում, Միսուրիում և այլ նահանգներում։
Իրավապահները հետաքննում են տեղի ունեցած միջադեպերը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



