Աստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու
INTERNATIONAL NEWSՌուսաստանը չի պլանավորում հարձակվել այլ պետությունների վրա կամ նրանց դեմ հիբրիդային պատերազմներ վարել։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին նեյեմբերի 2-ին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ինչո՞ւ մենք պետք է դա անենք։ Մենք չենք պատրաստվում այս կամ այն երկիրը քանդել», —ասել է Շոյգուն լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է Արևմուտքի երկրների քաղաքականությունն օգտագործել հենց իրենց դեմ։
«Աստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, երբ Ռուսաստանը ձեր դեմ հիբրիդային պատերազմ կսկսի։ Ապրեք հանգիստ, պետք չէ մեզ վրա հարձակվել, մենք ոչ ոքի վրա չենք պատրասվում (հարձակվել)»,- նշել է նա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



