Զիկա վիրուսին հաղթելու համար հարկ կլինի երկար ճանապարհ անցնել. ԱՀԿ
INTERNATIONAL NEWSԶիկա վիրուսի դեմ պայքարը տեւական է լինելու, եւ առաջիկայում պետք է սպասել այդ հիվանդանալու նոր դեպքեր: Այս կարծիքը փետրվարի 23-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը, որն այցով գտնվում է Բրազիլիայում:
«Զիկա վիրուսը շատ բարդ է, շատ կայուն, ինչպես եւ դրա տարածողը՝ Aedes aegypti տեսակի մոծակը: Հարկ է սպասել, որ առաջիկայում հայտնի կդառնան այդ հիվանդության նոր դեպքերի մասին: Դրա նկատմամբ հաղթանակի ուղին տեւական է լինելու»,- նշել է նա:
Դրա հետ մեկտեղ Չենը հայտարարել է, որ Բրազիլիայի իշխանությունները կկարողանան պաշտպանել մարզիկներին եւ Օլիպմիադայի հյուրերին, որն օգոստոսին տեղի է ունենալու Ռիո դե Ժանեյրոյում,
Զիկա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել Է 1947 թվականին Ուգանդայում: Այն առաջացնում Է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ, գլխացավեր եւ հոդացավեր, բորբոքային պրոցեսներ, իսկ առանձին դեպքերում՝ սրտխառնոց եւ փսխում, լուծ եւ ստամոքսի խանգարումներ ու ցավեր: Հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Վկայություններ կան, որ հղիության շրջանում Զիկա վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում Է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որը դրեւորվում Է գանգի չափերի զգալի նվազմամբ եւ ուղեկցվում Է մտավոր հետամնացությամբ, նեւրոտիկ շեղումներով, լսողության եւ տեսողության խախտումներով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



