2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ»
SOCIETYՀոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում։
«Ինֆոքոմի» հաշվարկով՝ 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի։
Մամուլում զինծառայողների մահերի վերաբերյալ տարբեր թվեր են շրջանառվում։ Լրատվականը սեպտեմբերին ուսումնասիրել էր վերջին 10 տարիներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի վիճակագրությունը։
Գլխավոր դատախազությունը, ի պատասխան «Ինֆոքոմի» հարցման, հայտնել էր, որ 2026 թ․ օգոստոսի 30-ի դրությամբ մահացել է 39 զինծառայող։ Դրանից հետո գրանցվել է մահվան ևս 4 դեպք։
Այս վիճակագրությունը ներառում է ինչպես զինվորական ծառայության հետ կապված, այնպես էլ ծառայության հետ կապ չունեցող դեպքերը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



