90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ
INTERNATIONAL NEWS90-ամյա ճապոնացի բոդիբիլդեր Տոշիսուկե Կանազավան Իսպանիայում մասնակցել է բոդիբիլդինգի միջազգային մրցույթի։ նա մրցել է իրենից մի քանի տասնամյակ փոքր մասնակիցների հետ։
Նա մրցանակային տեղ չի զբաղեցրել, բայց չի էլ պատրաստվում հրաժարվել սպորտից։ Կանազավան մտադիր է 93 տարեկանում կրկին դուրս գալ մրցահարթակ՝ ցույց տալով, որ տարիքը խոչընդոտ չէ մարզվելու և ակտիվ կյանք վարելու համար։
Կանազավայի խոսքերով՝ իր մարզավիճակը պահպանելու գաղտնիքը տասնամյակներ շարունակ հետևած ճապոնական սննդակարգն է, որի մեջ ներառված են շագանակագույն բրինձը, նատտոն և միսո ապուրը։
«Ես ցանկանում եմ ամբողջ կյանքում զբաղվել բոդիբիլդինգով։ Երբ որևէ բան անելու որոշում ես կայացնում, պետք է վճռական լինես այն մինչև վերջ հասցնելու հարցում», – ասել է 90-ամյա ճապոնացին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



