Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ
SOCIETYՀոկտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Այգավան գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Rogue»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ 58-ամյա Դավիթ Մ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Hyundai Elantra»-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



