ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Պանամա՝ Անկախության օր, Դոմինիկա՝ Անկախության օր, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ՝ Անկախության օր, Մալդիվներ՝ Հաղթանակի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1901– հայդուկները հասել են Առաքելոց վանք, նրանց են միացել նաև երկու տասնյակ զինված գյուղացիներ, և միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են եղել վանքի ամրացման աշխատանքներին:
1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը:
1921– Երևանում բացվել է բժշկական դպրոց, որը 1922 թվականին վերածվել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, որի առաջին դեկանն է դարձել Սպանդարատ Կամսարականը։
1972 – Երևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը։
1976 – տեղի է ունեցել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
1978 – ծնվել է հայազգի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը։
1980 – վախճանվել է հայ թատերագետ, գրականագետ և արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը։
1997– վախճանվել է նշանավոր պետական և քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը։
2004 – Հայաստանի կառավարության արտահերթ նիստում հաստատվել է «ԱրմենՏելի» թիվ 60 լիցենզիայի նոր տարբերակը, որով այդ ընկերությունը զրկվել է բջջային կապի ոլորտում մենաշնորհից՝ փոխարենը պահպանելով ինտերնետ կապի և IP հեռախոսակապի մենաշնորհը: Նաև որոշվել է թույլատրել երկրորդ օպերատորի մուտքը և լիցենզիա տրամադրել «Ղ-Թելեկոմ» ընկերությանը։
2006-բջջային կապի ռուսաստանյան օպերատոր «ՎիմպելԿոմ» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է հունական OTE ընկերությունից 490 միլիոն դոլարով գնել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը:
2007– վախճանվել է ռադիոֆիզիկոս, հասարակական և պետական գործիչ Ռաֆայել Ղազարյանը։
2007– վախճանվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։
2010 – վերաբացվել է Գարեգին Նժդեհի (այսպես կոչված՝ «Վստրեչի») ուղետար կամուրջը։
2015 – Տուլայի տարածաշրջանում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 8, վիրավորվել` 43 ՀՀ քաղաքացի:
ԱՇԽԱՐՀ
39 – ծնվել է հռոմեացի պոետ Մարկուս Աննեուս Լուկանոսը։
361 –վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդիոս 2-րդը։
1493 – Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ տեսել է Դոմինիկա կղզին։
1500 – ծնվել է իտալացի քանդակագործ Բենվենուտո Չելինին։
1592 – Մեքսիկայում հիմնադրվել է Սան Լուիս Պոթոս քաղաքը։
1783 – Լոնդոնում վերջին անգամ իրականացվել է կախաղանով մահապատիժ. կախաղան է բարձրացվել Ջոն Օսթերը։
1793 – մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի գրող, լրագրող և քաղաքական գործիչ Օլիմպիա դե Գուժը։
1887 – ծնվել է ռուս խորհրդային գրող Սամուիլ Մարշակը։
1888 – Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ կատարվել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շահրիզադե» սիմֆոնիկ սյուիտը։
1897 – Բեռլինում Դավիթ Շվարցի ստեղծած ամբողջամետաղական «Մետալբալլոն» դիրիժաբլի թռիչքը ավարտվել է նրա ջախջախմամբ շարժիչի խափանման պատճառով։
1901 – ծնվել է ֆրանսիացի գրող և արվեստաբան Անդրե Մալրոն։
1903 – վախենալով, որ ԱՄՆ-ը ջրանցք կառուցելու նպատակով կընտրի այլ վայր, եթե Կոլումբիան շարունակի չվավերացնել «Պանամայի ջրանցքի տարածքի մասին համաձայնագիրը», պանամացի անջատողականները ԱՄՆ-ի ռազմական աջակցությամբ հայտարարել են Պանամայի անկախությունը Կոլումբիայից։
1905 – վերականգնվել է Ֆինլանդիայի ինքնիշխանությունը։
1906 – Բեռլինում Միջազգային ռադիոտելեգրաֆային կոնվենցիայով «SOS» հաղորդագրությունն ընդունվել է որպես օգնության միասնական ազդանշան։
1914 – վախճանվել է ավստրիացի բանաստեղծ Գեորգ Թրակլը։
1918 – Լեհաստանը հռչակել է իր անկախությունը Ռուսաստանից։
1940 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական զորքերը Կրետե կղզում գրավել են Սուդա Բեյը։
1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կիևում գերմանական զորքերն իրականացրել են պայթյուններ, ավերվել են Ուսպենսկի տաճարը և այլ շենքեր։
1944 – ճապոնացիները ԱՄՆ-ի վրա գրոհի ժամանակ առաջին անգամ օգտագործել են միջմայրցամաքային ռմբակոծիչ աերոստատներ։
1954 – վախճանվել է ֆրանսիացի մեծ նկարիչ Անրի Մատիսը։
1954 – Ճապոնիայում առաջին անգամ էկրաններին հայտնվել է «Գոձիլան»։
1969 – ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը խոստացել է դուրս բերել բոլոր ցամաքային զորամասերը Հարավային Վիետնամից։
1978– Դոմինիկան անկախացել է Միացյալ Թագավորությունից։
2003 – վախճանվել է խորհրդային նշանավոր բանաստեղծ և հասարակական գործիչ Ռասուլ Համզատովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



