Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԻրանի և Ադրբեջանի սահմանին արձանագրվել է բալիստիկ հրթիռների ենթադրյալ տեղակայում։ Այս մասին, հղում անելով տեղական աղբյուրներին, հայտնում է Araz News-ը։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին Իրանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Արաքս գետի հարավային ափին։ Սոցիալական ցանցերում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում, ենթադրաբար, պատկերված են հրթիռային կայանք և մի քանի միավոր ռազմական տեխնիկա։
Այս հաղորդագրությունների ֆոնին իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են Մոջթաբա Խամենեիի և բարձրաստիճան զինվորական հրամանատարների հանդիպման մասին։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ զինվորականները զեկուցել են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մասին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



