Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ
SPORTԿարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Փարիզում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարում։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն առաջին շրջանում մրցել է աշխարհի 51-րդ ռակետ Դենիս Շապովալովի հետ: Կանադայի ներկայացուցիչը երրորդ սեթում վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը։ Առաջին սեթում հաղթել է Խաչանովը՝ 6:3, երկրորդում՝ Շապովալովը՝ 7:6: Իդեպ, երրորդ սեթի դադարեցման պահին Շապովալովը հաշվի մեջ առջևում էր՝ 4:1: Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի կամ իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինան, կամ ֆրանսիացի Մոիզ Կուամեն: Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը կազմում 6,3 միլիոն եվրո։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



