Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ
ECONOMICSՄենք հաշվարկել ենք, որ գազի գնի 10% աճն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա սպառողական ինդեքսի վրա. գնաճը կավելանա ևս 0,8%-ով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պարզաբանել է, որ ուղղակի ազդեցությունը ենթադրում է սպառողների համար գազի սակագնի անմիջական՝ 10%-ով բարձրացում։
«Բացի այդ, առկա է ավտոլցակայանների գործոնն ու էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի բաղադրիչը։ Այս ամենը հաշվի առնելով՝ գնաճը կկազմի 0,6%։ Դրանից զատ, հարակից ճյուղերում արտադրության վերջնական արժեքը կարող է աճել 0,1-0,2%-ով»,- հավելել է նա։
Գալստյանը նկատել է, որ գազի ապագա գնի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան, ուստի այս հարցի շուրջ որևէ կոնկրետ սցենար մշակելը վաղաժամ է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



