Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը։
«Դրանք (ընտրությունները – խմբ.) ամենակարևորն են, քանի որ մենք իսկապես կրկին հզոր ենք դարձրել Ամերիկան», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Թրամփն ասել է Fox հեռուստաալիքի եթերում։
Ամերիկայի առաջնորդը նաև հայտարարել է, որ երբեք չի հրաժարվի MAGA – Make America Great Again (Կրկին հզորացնենք Ամերիկան) կարգախոսից, սակայն կարգախոսն անվանել է որոշ չափով հնացած՝ «կրկին» բառի պատճառով։ Նրա կարծիքով՝ Ամերիկան արդեն հզոր է և հարգանք է վայելում ամբողջ աշխարհում։
Ամերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, որոնց արդյունքներով կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 օրենսդիրները և Սենատի 100 անդամներից 35-ը։ Բացի այդ, շուրջ 40 նահանգում կընտրվեն նահանգապետներ։
ԱՄՆ ավելի քան 50 միլիոն քաղաքացի Կոնգրեսի ընտրություններին մասնակցել է վաղաժամ քվեարկության միջոցով։ Նաև տեղի է ունեցել քվեարկություն փոստային եղանակով։
Հետևեք մեզ՝ այստեղ



