Ավարտվել է Երեւանի պատանիների շախմատի առաջնությունը
SPORTԵրեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Երեւանի պատանիների առաջնությունը: Տարիքային չորս խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել է 216 երեխա։ Կայացած 9 տուրերի արդյունքում մինչեւ 10 տարեկանների մրցաշարում հաղթող է ճանաչվել Ռադիկ Աբրահամյանը, մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հաղթել է Էրիկ Չաքրյանը, Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում՝ Նարեկ Գեւորգյանը, մինչեւ 16 տարեկանների մրցաշարում՝ Դավիթ Զիրոյանը: Բոլոր մրցաշարերում հաղթողները 9 հնարավորից վաստակել են 7,5 միավոր:
Շախմատի 2016 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներ ու մեդալներ է հանձնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



