Քննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ECONOMICSՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Աբու Դաբիում՝ ADIPEC 2026 միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում, հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մոհամեդ Ալ Մազրոուիի հետ։ Այդ մասին ասված է Դավիթ Խուդաթյանի Ֆեյսբուքի էջում:
«Քննարկել ենք երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանում էներգիայի կուտակիչ կայանների ներդրման ծրագրերում էմիրաթական կողմի մասնակցությունը։
Կարևորել եմ ԱՄԷ-ի փորձի փոխանակումն ու ներդրումային ներգրավվածությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում։
Նախարար Ալ Մազրոուին պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը։ Հանդիպման ավարտին նրան հրավիրել եմ Հայաստան՝ ոլորտի ծրագրերին տեղում ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



