ԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհում
POLITICSԱյս թողարկման ընթացքում քննարկում ենք ԱՄՆ-ում ընթացող ընտրությունները և այն, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանց արդյունքները ոչ միայն ամերիկյան ներքաղաքական կյանքի, այլև Ուկրաինայի պատերազմի, Եվրոպայի, Իրանի և Հարավային Կովկասի վրա։
Խոսում ենք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և նոր պատերազմի հնարավորության մասին։ Քննարկվում է ԱՄՆ-ի հնարավոր նոր հարձակումը, տարածաշրջանային երկրների մտահոգությունը, Իսրայելի ներքաղաքական խնդիրները և այն, թե ինչպես կարող է ամերիկյան քաղաքական ճգնաժամը սահմանափակել Վաշինգտոնի գործողությունները Մերձավոր Արևելքում։
Թողարկման վերջում խոսվում է այն մասին, թե ԱՄՆ-ում իշխանության փոփոխությունը ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական գործընթացների, Թրամփի անվան հետ կապվող ճանապարհային նախագծի և տարածաշրջանային պայմանավորվածությունների վրա։
Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի համար առավել կայուն արտաքին քաղաքականություն ձևավորելու անհրաժեշտությանը, որպեսզի խոշոր ուժային կենտրոններում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն երկրի համար նոր ցնցման պատճառ չդառնա։



