Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
SOCIETYՕդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ին, 5-ի գիշերը առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-7-ին ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, իսկ նոյեմբերի 6-8-ին լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով։
Երևանի եղանակը
Մայրաքաղաքում նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, իսկ նոյեմբերի 8-ի ցերեկը՝ առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը կլինի +16...+18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին՝ +11...+13 աստիճան։
- Արևածագ՝ 07:39, Մայրամուտ՝ 17:52



