Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
SOCIETYՈւշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի։ Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել էին «Jeep Compass», «Chevrolet Volt», «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետևանքով կա նաև 3 վիրավոր։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մյուս տուժածն այս պահին վիրահատվում է, իսկ երրորդն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, նրա առողջական վիճակը միջին ծանրության է:
Զոհվածների անունները դեռևս չեն հաղորդվում:
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրում պարզել էր, որ մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



