Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է ստանձնել հանրապետականների պարտության պատասխանատվությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, քանի որ իր անունը քվեաթերթիկներում չի եղել։
Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցան միջանկյալ ընտրություններ, որտեղ ամերիկացիները ընտրեցին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և 35 սենատորների: CNN-ը կանխատեսում է, որ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Ներկայացուցիչների պալատում: Bloomberg-ը ևս կանխատեսում է, որ կուսակցությունը կարող է վերահսկողություն ձեռք բերել Սենատի նկատմամբ:
«Ես չէի ցանկանա սա պարտություն համարել։ Ես ընտրացուցակում չէի։ Երբ դու առաջադրվում ես պաշտոնի համար, դա բոլորովին այլ պատմություն է», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



