Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է
SOCIETYԵրևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:
«Երրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու և ավարտելու նպատակով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Այս հանգամանքով պայմանավորված՝ հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր գործող անցակետերում։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման ու համբերատարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



