Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին
INTERNATIONAL NEWSՆոյեմբերի 4 -ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ադիգեայի Ադիգեյսկ քաղաքում գտնվող Ozon -ի լոգիստիկ կենտրոնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է Current Time -ը, աշխատակիցները նախապես տարհանվել են, տուժածներ չկան։
ԱԹՍ -ի բեկորները վնասել են նաև գազատար և մասնավոր տուն։ Հաղորդվում է Ղրիմում գտնվող օդանավակայանի և Դոնեցկի տվյալների կենտրոնի վրա հնարավոր հարձակումների մասին, սակայն այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի տարբեր շրջանների, Ղրիմի, Սև և Ազովի ծովերի վրա ընդհանուր առմամբ ոչնչացվել է 709 ուկրաինական ԱԹՍ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



