Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում
SOCIETYՍեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում։
Պատվաստումը՝
Նվազեցնում է քրոնիկ, այդ թվում նաև` սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց մոտ բարդությունների առաջացման ռիսկը։
Կրճատում է հոսպիտալացման ռիսկը շաքարային դիաբետ ունեցող անձանց շրջանում՝ 79%-ով, իսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) ունեցող անձանց շրջանում՝ 52%-ով։
Նույնիսկ հիվանդանալու դեպքում նպաստում է հիվանդության ավելի թեթև ընթացքին։
Հիշե՛ք՝ գրիպի դեմ պատվաստումը խորհուրդ է տրվում կատարել յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսների շրջանառվող տեսակները փոփոխվում են, իսկ պատվաստումից հետո ձևավորված պաշտպանությունը ժամանակի ընթացքում թուլանում է։
Պատվաստման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու և պատվաստվելու համար դիմե՛ք ցանկացած պոլիկլինիկա կամ առողջության կենտրոն։
Քաղաքացիների համար պատվաստումն առավել հասանելի դարձնելու նպատակով այս տարի ևս Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



