«Իսլամական պետության» պարագլուխները Իրաքից եւ Սիրիայից փախչում են Լիբիա
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխները Իրաքից եւ Սիրիայից փախչում են Լիբիա՝ հավաքագրելու նոր գործակիցների: Այդ մասին, հայտնել Է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը:
«Մենք Իրաքից եւ Սիրիայից ԻՊ-ի զինյալների մեծ արտահոսք չենք նկատում Լիբիա, սակայն արձանագրել ենք, որ այնտեղ են ուղեւորվում խոշոր դաշտային հրամանատարները»,-ամերիկացի սպայի խոսքը մեջբերել Է «Աշ Շարկ ալ Աուսաթ» համաարաբական թերթը: «Նրանք Լիբիա են գնում հարեւան երկրներից զինյալներ հավաքագրելու նպատակով»,-պարզաբանել Է Ուորենը:
Նա նաեւ նշել Է, որ մոտ ժամանակներս Լիբիայում իսլամիստների դիրքերին ավիահարվածներ չեն պլանավորվում, սակայն «դրա հավանականությունը ավելի ու ավելի Է մեծանում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



