«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ
SPORT«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Ասթոն Վիլայի» դեմ կայացած խաղում (3-0) թիմի կիսապաշտպան Ռոդրիի ստացած վնասվածքի մասին։
Իսպանացի ֆուտբոլիստը խաղի ընթացքում մկանային անհանգստություն էր զգացել և փոխարինվել էր ընդմիջմանը։ Նրա փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Մարկ Բեռնալը: Ինչպես նշվում է կատալոնական ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ, անցկացված բուժզննման արդյունքում Ռոդրիի մոտ ախտորոշվել է աջ ազդրի հետին մկանի թեթև վնասվածք: Ապաքինման ստույգ ժամկետներն առայժմ հայտնի չեն:
Վնասվածքի պատճառով Ռոդրին ստիպված կլինի բաց թողնել Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում նոյեմբերի 8-ին կայանալիք Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ արտագնա հանդիպումը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



