ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ցունամիների պրոբլեմների մասին տեղեկության տարածման համաշխարհային օր, Հայաստան, Ռուսաստան, Բելառուս՝ Հետախուզական զորքերի օր, Պերու՝ Պունոյի օր:
ՀԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ
1825 – ծնվել է հայազգի ռազմական և պետական գործիչ Միքայել Լորիս–Մելիքովը:
1840 – ծնվել է նշանավոր բանասերբանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։
1911 – ծնվել է խորհրդահայ գիտնական և կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանը:
1927 – ծնվել է ժողովրդական պարերի կատարող վարպետ Վանուշ Խանամիրյանը:
1948 – ծնվել է պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը:
1981 – վախճանվել է դրամատուրգ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:
1987 – վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:
1990 – ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների և զինվորական ստորաբաժանումների ապաքաղաքականացման վերաբերյալ։
1992 – ավարտվել է Հայաստանի բանակի հետախուզական զորքերի կազմավորումը:
1997 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կատարի հետ:
2004 – Կառլոս Պետրոսյանն ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
1998 – վախճանվել է բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժ Գեորգի Նալբանդյանը:
2000 – վախճանվել է դրամատիկական տենոր երգիչ Ավագ Պետրոսյանը:
2007 – վախճանվել է նշանավոր կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը:
2009 – Հայաստանի բջջային կապի և ինտերնետային ծառայությունների շուկայում իր գործունեությունն է սկսել Orange բրենդային անվանմամբ ներկայացող France Telecom ընկերությունը։
2017 – Հայաստանի 69 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ:
2018 – Գերմանիայում բացահայտվել է հայկական մաֆիոզ խմբավորումների ցանց, իրավապահները հարուցել են 14 քրեական գործ՝ ավելի քան չորս տասնյակ մարդու դեմ քննություն սկսելով, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով:
ԱՇԽԱՐՀ
1612 – Մոսկվայի Կրեմլի լեհ–լիտվական կայազորը հանձնվել է, Մոսկվան ազատագրվել է ռուսների կողմից:
1813 – Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը:
1879 – վախճանվել է շոտլանդացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և մեխանիկ Ջեյմս Մաքսվելը:
1908 – վախճանվել է իռլանդացի աստղագետ Էնդրյու Գրեհեմը։
1911 – իտալացիներն Օսմանյան կայսրությունից գրավել են Տրիպոլին և Կիրենաիկան:
1912 – Միացյալ Նահանգների նախագահ է ընտրվել Վուդրո Վիլսոնը:
1913 – ծնվել է կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի Վիվիեն Լին։
1914 – Մեծ Բրիտանիան Կիպրոսը հայտարարել է իր մաս և Ֆրանսիայի հետ միասին պատերազմ հայտարարել Օսմանյան կայսրությանը։
1935 – թողարկվել է «Մոնոպոլիա» խաղը։
1938 – ծնվել է ամերիկյան ծագումով ֆրանսիացի երգիչ Ժո Դասենը:
1945 – Կոլումբիան անդամակցել է ՄԱԿ– ին:
1959 – ծնվել է կանադացի երգիչ, կիթառահար, երգահան և դերասան Բրայան Ադամսը:
1961 – Չուվաշիայի Մարինո–Պոսադ շրջանի Էլբարուսովո գյուղի դպրոցում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 110 մարդ, որից 106–ը՝ երեխաներ:
1977 – վախճանվել է ԽՍՀՄ ածխարդյունահանման ռեկորդակիր, նորարար Ալեքսեյ Ստախանովը:
1992 – Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ստորագրել են Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան։
2006 – Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնը դատապարտվել է մահվան:
2009 – ԱՄՆ–ի զինված ուժերի Տեխաս նահանգում գտնվող Ֆորդ–Հուդ բազայում ամերիկյան բանակի՝ արմատներով մուսուլման բժիշկ Նիդալ Հասանը սպանել է 13 զինծառայողի, իսկ ևս 30–ին՝ վիրավորել։
2015 – Բրազիլիայում տեղի է ունեցել բնապահպանական աղետ. հանքի պոչամբարի պատվարի փլուզման հետևանքով 19 մարդ զոհվել է, իսկ թունավոր թափոնները, լցվելով Ռիու–Դոսի գետի մեջ, հասել են Համաշխարհային օվկիանոս:
2024 – հանրապետական Դոնալդ Թրամփը քառամյա ընդմիջումից հետո ընտրվել է ԱՄՆ նախագահ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



