Դամասկոսը ահաբեկիչներ Է համարելու բոլոր նրանց, ովքեր դեմ են հրադադարին
INTERNATIONAL NEWSՍիրիայի ղեկավարությունը ահաբեկչական Է գնահատելու բոլոր այն խմբավորումները, որոնք չեն պաշտպանել հրադադարի ռեժիմը: Այդ մասին, հաղորդել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի ԱԳ նախարարության պաշտոնական աղբյուրին:
«Զինված այն խմբավորումները, որոնք մերժել են մարտական գործողությունների դադարեցման որոշումը, կգնահատվեն որպես ահաբեկչական»,-ասել Է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Փետրվարի 23-ին արաբական ԶԼՄ-ներից մի քանիսը հայտնել Էին, որ ընդդիմադիր «Ազատ սիրիական բանակի» խմբերից մի քանիսը հայտարարում են, թե չեն ընդունում զինադադարը Սիրիայում, եթե դրա գործողությունը չի տարածվում «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման վրա, որն արգելված Է Ռուսաստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



