Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատրաստակամություն է հայտնել աջակցելու փոխնախագահ Ջ.Դ. Վենսին, եթե նա որոշի առաջադրվել 2028 թվականի նախագահի պաշտոնում։
«Ջ.Դ.-ն իմ շատ լավ ընկերն է։ Եթե Ջ.Դ.-ն առաջադրվի նախագահի պաշտոնում, նա կլինի ֆենոմենալ թեկնածու։ Ես սա հրապարակավ ասել եմ և կրկին կասեմ. ես կլինեմ առաջին մարդը, ով կաջակցի նրան», – ասել է նա The New York Times-ին տված հարցազրույցում։
Ռուբիոն հրաժարվել է պատասխանել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին հարցին։
«Ես այլևս չեմ խոսի 2028 թվականի մասին։ Պարզապես չեմ խոսի», – ասել է նա։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



