ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը
POLITICSԱրևելյան Եվրոպայի երկրների և ՄԱԿ-ի մշտական համակարգողների միջև կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն անդրադարձել է տարածաշրջանի երկրների առջև ծառացած զարգացման ընդհանուր մարտահրավերներին, այդ թվում՝ տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, կլիմայի փոփոխությանը և թվային վերափոխմանը։ Այս մասին NEWS.am—ին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Պատվիրակությունն ընդգծել է խաղաղության, կայունության և տարածաշրջանային փոխկապակցվածության նշանակությունը կայուն զարգացման և համատեղ բարգավաճման համար՝ միաժամանակ կարևորելով կանաչ անցման, նորարարության և կայուն ենթակառուցվածքների ոլորտներում տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է նաև իր աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը և բարձր գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի երկրի թիմի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։



