Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է արևմտյան լրատվամիջոցների ենթադրություններն այն մասին, թե ինքը կարող է հեռանալ Դոնալդ Թրամփի վարչակազմից՝ 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, գրում է The New York Times-ը։
«Ռուբիոն հինգշաբթի հերքել է այն հաղորդագրությունները, թե ծրագրում է հեռանալ Թրամփի վարչակազմից, և հրաժարվել է պատասխանել իր քաղաքական ապագայի մասին հարցերին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պետքարտուղարը պարբերականին հայտնել է, որ «միշտ ծրագրել է» աշխատել Թրամփի հետ մինչև նրա նախագահական ժամկետի ավարտը, և որ չգիտի, թե որտեղից են ի հայտ եկել հակառակի մասին հաղորդագրությունները։
«Ինձ դուր է գալիս այն աշխատանքը, որը կատարում եմ», - ընդգծել է Ռուբիոն՝ հավելելով, որ այլևս մտադիր չէ քննարկել 2028 թվականի ընտրությունները։
Ավելի վաղ՝ հինգշաբթի, The Independent-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուբիոն կարող է մասնակցել 2028 թվականի նախագահական ընտրություններին։
Աղբյուրներից մեկը նշել է, որ ընտրություններին մասնակցելու համար պետքարտուղարը պետք է լքի իր պաշտոնը։ Այդ պատճառով, եթե Ռուբիոն հեռանա ԱՄՆ վարչակազմից, այդ քայլը լիովին արդարացված կլինի, պարզաբանել է The Independent-ի զրուցակիցը։



