Կոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին
INTERNATIONAL NEWSՃապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ, 68-ամյա Կոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Տաշիման պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, հանդես է եկել նաև Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում, սակայն շատ վաղ՝ 25 տարեկանում է ավարտել կարիերան։ Նա Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահն է եղել 2016-ից մինչև 2024 թվականը։
ՈՒԵՖԱ-ն դեռ կարող է մեկ այլ թեկնածու առաջադրել մինչև նոյեմբերի 18-ը, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Կոզո Տաշիման վայելում է մի քանի եվրոպական ֆեդերացիաների աջակցությունը: ՈՒԵՖԱ-ն տեղյակ է, որ նա պլանավորում էր առաջադրվել։
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտին։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



