ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ)
SPORTԵրեկ՝ նոյեմբերի 5-ին, Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես հայտարարեց Պորտուգալիայի ազգային հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին։ Լեգենդար հարձակվողի միջազգային կարիերայի ավարտի ֆոնին ՈւԵՖԱ-ն հատուկ անդրադարձ է կատարել նրան:
Եվրոպական ֆուտբոլային կառույցի մամուլի ծառայությունը սոցցանցերի իր էջերում հուզիչ տեսանյութ է հրապարակել ամիսներ առաջ կայացած ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա (0-5) հանդիպումից։
Միլիոնավոր դիտումներ հավաքած և թրենդային դարձած տեսանյութում Ռոնալդուն խաղադաշտ է դուրս գալիս ներառական ֆուտբոլով զբաղվող հայ պատանի Ռուբենի ուղեկցությամբ։
Տեսանյութին կից ՈւԵՖԱ-ն կատարել է հետևյալ գրառումը․ «Մենք կկարոտենք այս պահերը, Կրիշտիանու…»։ Տեսանյութն՝ այստեղ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



