Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեզը հայտարարել է, որ Կորսիկա կղզում հորդառատ անձրևների առաջացրած ջրհեղեղների պատճառով երկու մարդ է զոհվել, երբ հեղեղաջրերը քշել-տարել են նրանց մեքենան։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Լորան Նյունեզի խոսքով՝ 40-ամյա մի կնոջ հաջողվել է փրկել։
Նախարարը նաև հայտնել է, որ դեպքի վայր ժամանած հրշեջներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց՝ հիպոթերմիայի համար բուժօգնություն ստանալու։
Ֆրանսիայի Météo-France օդերևութաբանական ծառայությունը Կորսիկա կղզու և Ֆրանսիայի հարավային որոշ շրջանների համար նախազգուշացում է տարածել հորդառատ անձրևների և ջրհեղեղների վտանգի վերաբերյալ։
Նոյեմբերի 4-ի կեսօրին փոթորկի սկսվելուց ի վեր որոշ շրջաններում տեղումների քանակը հասել է մինչև 350 մմ-ի։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



