Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով, ի թիվս այլ հարցերի, ամերիկյան շփումները ռուսական կողմի հետ: Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը:
«Կանցլերը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Գերմանիայի կառավարությունը տեղեկացված է ամերիկյան վարչակազմի բանակցությունների մասին», – ասել է նա։
Նա, սակայն, չի մանրամասնել, թե Մերցի և Թրամփի միջև զրույցը տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հանդիպումից առա՞ջ, թե՞ հետո։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



