Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան
POLITICSՀամախմբումը պետք է տեղի ունենար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ու ներկայությամբ, դա նրա կալանավորման պատճառներից մեկն է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն՝ ընդգծելով, որ սա միակ պատճառը չէ։
Ղազինյանն ընդգծեց, որ ընտրություններից առաջ իշխանության անդամներից մեկն ասած լինի, որ խաղաղությունը դեռ չի եկել։ «Որևէ մեկը չի ասել, ժողովուրդ ջան, մենք պիտի Սահմանադրություն փոխենք, որ նոր գա, չի ասել, եթե չի ասել, ու քարոզարշավին մասնակցել է խաղաղության լոզունգով՝ դա ստախոսություն է ու ամբողջ ազգին խաբել են, որ ստանան քվե։ Նաև սա է Սամվել Կարապետյանին նորից կալանքի տանելու պատճառը։
Նա արդեն կալանքի տակ էր, 24 ժամ այդ մարդը վերահսկվում էր, նրան կալանավայր տանելու իմաստը ո՞րն էր, լավ, տեսակցությունները փակեիք, մեկը կարա բացատրի՝ տանում եք կալանքի, որ ինչ անեք, ինչն է խախտել, փախուստի՞ է փորձել դիմել, փորձե՞լ է խոչընդոտել վարույթին»։
Նա ընդգծեց, որ իշխանությունների կարծիքով՝ «ալիևյան սահմանադրությունը» ընդունելու համար Սամվել Կարապետյանը պետք է «փակված» լինի։ «Ինչու եմ ասում «ալիևյան», որովհետև այնտեղի են ասում՝ պիտի փոխես։ Լավ տղա եք՝ խաղաղությունը կնքեք, հետո քննարկենք սահմանադրության փոփոխությունը կամ, դրա որոշ հոդվածների փոփոխությունը։
Մի հարց էլ կա, ո՞վ է գրում Սահմանադրությունը, մի սուբյեկտ կա, իրավաբան չի, բայց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում է, հիմա կռիվ է անում ասում է՝ հանձնաժողովը սաքել եք, բայց մենք կապ չունենք Սահմանադրության հետ։ Ինչի՞ ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը չի գրվում է և ուղարկվում է Բաքվից»։



