Նոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները
SOCIETYՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով ուղիղ ավիաչվերթները։ Այս մասին «Region Monitor»-ի փոխանցմամբ, հայտնում են Հայաստանում Բուլղարիայի դեսպանության հաղորդագրությանը։
Դեսպանության փոխանցմամբ՝ չվերթների վերականգնումը Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովի ջանքերի և GullivAir ավիաընկերության ներկայացուցիչ Յանկո Իվանովի աջակցության արդյունքն է։
Նշվում է, որ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Բուլղարիայի քաղաքացիների միջև շփումների, ինչպես նաև գործարարության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության զարգացման համար։
Դեսպան Նիկոլովը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի պետական կառույցներին աջակցության համար՝ ընդգծելով, որ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը կարևոր քայլ է երկու երկրների միջև կապերի ամրապնդման և երկկողմ երկխոսության խորացման ուղղությամբ։



