ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդների եւ կողմնակիցների թիվը գրեթե հավասարվել է
INTERNATIONAL NEWSԵվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվը նվազել Է 7 տոկոսով՝ գործնականում հավասարվելով նրանց թվին, ովքեր հանդես են գալիս 28 պետությունների հանրակցությանը երկրի անդամակցությունը պահպանելու օգտին: Ինչպես վկայում Է հասարակական կարծիքի հարցումը, որը «Թայմս» թերթի պատվերով անցկացրել Է YouGov ը նկերությունը, հարցվածների 38 տոկոսը պաշտպանում Է Բրյուսելի հետ հարաբերությունների խզումը այն դեպքում, երբ 37 տոկոսը հակառակ տեսակետն ունի:
Ներկայիս հետազոտությունը Միացյալ Թագավորությունում այդ հեղինակավոր սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված առաջին հարցումն Է դարձել այն պահից, երբ վարչապետ Դեւիդ Քեմերոնը փետրվարի 19-ին հայտարարեց, որ Բրյուսելում կայացած բանակցություններում Լոնդոնի համար «հատուկ կարգավիճակի» Է հասել ԵՄ-ում: Ամսվա սկզբին անցկացված հարցումներում զգալի առավելություն ունեին ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները, որոնք հավաքել Էին ձայների 45 տոկոսը:
Լույս փետրվարի 4-ի գիշերը հրապարակված տվյալների համաձայն՝ այն բրիտանացիների թիվը, ովքեր կարծում են, որ Քեմերոնը կարողացել Է ԵՄ-ի հետ լավ համաձայնագրի հասնել Լոնդոնի պահանջների հիման վրա հանրակցության բարենորոգման շուրջ, 22 տոկոսից աճել Է մինչեւ 26 տոկոս: Զուգահեռաբար նրանց թիվը, ովքեր գործարքը վատն են համարում, 46 տոկոսից նվազել Է մինչեւ 35 տոկոս:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության շուրջ հանրաքվեն, որի անցկացումը Քեմերոնի նախընտրական խոստումն Էր, նշանակված Է հունիսի 23-ին: Պահպանողական վարչապետն ինքը հանդես Է գալիս հօգուտ այն բանի, որ երկիրը մնա «բարեփոխված ԵՄ-ում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



