Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար
INTERNATIONAL NEWSՁյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա։
Ինչպես հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը, Գուդաուրի-Կոբի հատվածում (93-107-րդ կմ) արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Մյուս տեսակի տրանսպորտի համար ճանապարհը բաց է։
Հիշեցնենք, որ ճանապարհը հանդիսանում է միակ ցամաքային հիմնական ուղին, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ, և ձմեռային ամիսներին այն հաճախակի փակվում է վատ եղանակային պայմանների պատճառով։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



