Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հաստատել է, որ նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում տեղի են ունենալու ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները։
Խորհրդակցությանը մասնակցել են ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ պատվիրակությունը գլխավորող նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր վարչության (ԳՌՈՒ) պետ Իգոր Կոստյուկովը, միջազգային հարցերով նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի տեղակալներ Միխայիլ Գալուզինն ու Սերգեյ Ռյաբկովը։
«Հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի, Արաբական էմիրություններում պետք է սկսվեն եռակողմ բանակցություններ ուկրաինական թեմատիկայով։ Հաշվի առնելով, որ երեքշաբթի օրը պետք է կայանան բանակցությունները, ես հրավիրել եմ այն գործընկերներին, ովքեր մասնակցելու են դրանց։ Առաջարկում եմ կարճ զրուցել այս թեմայով», — նշել է Պուտինը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



