Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
INTERNATIONAL NEWSՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրությունը։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հանձնաժողովի անդամի պաշտոնում կրկին առաջադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանը, որի լիազորությունների ժամկետը լրանում է նոյեմբերի 14-ին։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Գրիգորյանը վերընտրվել է հանձնաժողովի անդամ՝ ստանալով 40 կողմ և 0 դեմ ձայն։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է նրան վերընտրվելու կապակցությամբ՝ կարևորելով հանձնաժողովի աշխատանքում բարեվարքության և օբյեկտիվության պահպանումը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



