Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել
INTERNATIONAL NEWSՃապոնիայում կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել, հայտնում է Fuji Television Network-ը։
«Նոյեմբերի 8-ին՝ գիշերվա ժամը 01:04-ին, 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սիձուոկա պրեֆեկտուրայում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 41 կիլոմետր խորության վրա»,-ասվում է հաղորդագրությունում:
Ըստ հեռարձակողի՝ Այչի պրեֆեկտուրայում առնվազն 22 մարդ է տուժել։ Նրանցից 12-ը վնասվածքներ են ստացել վայր ընկնելու հետևանքով:
Երկրաշարժից հետո գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է՝ անվտանգության ստուգումներ իրականացնելու նպատակով։ Այժմ երթևեկությունը վերականգնվել է, թեև որոշակի ուշացումներ դեռևս առկա են։
Կառավարությունը ներկայումս գնահատում է երկրաշարժի հետևանքների ամբողջական ծավալը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



