Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել
SOCIETYԱրեգակի վրա տեղի է ունեցել M դասի երեք հզոր բռնկում, հայտնում է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։ Երկրի վրա սկսվել է G5+ մակարդակի գեոմագնիսական փոթորիկ։ Ռուսաստանի հյուսիսարևմտյան հատվածում սպասվում է բևեռափայլ։
Կախված ռենտգենյան ճառագայթման ինտենսիվությունից՝ բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X։ Երբ դրանք ուժգին են լինում, իրենց հարուցած մագնիսական փոթորիկները կարող են հանգեցնել կարճալիք կապի և նավիգացիոն համակարգերի խափանումների, ինչպես նաև արդյունաբերական էլեկտրացանցերում լարման տատանումների։ Առայժմ հստակ պատասխան չկա այն հարցին, թե արդյոք մագնիսական փոթորիկներն ազդում են մարդու առողջության վրա։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



