Եղանակը կտրուկ կցրտի Հայաստանում
SOCIETYՆոյեմբերի 9-ին Հայաստանում եղանակը կփոխվի․ հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի։
Նոյեմբերի 9-ի գիշերը տեղումներ կլինեն հանրապետության ողջ տարածքում, իսկ ցերեկը՝ միայն Սյունիքում։ Լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան և թաց ձյան տեսքով։
Նոյեմբերի 10-13-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Նոյեմբերի 9-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 16-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, իսկ նոյեմբերի 9-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։
Եղանակը Երևանում
Նոյեմբերի 9-ի գիշերը մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, ինչպես նաև նոյեմբերի 10-13-ը Երևանում տեղումներ չեն կանխատեսվում։
Past.am-ը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։



