76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվից
SOCIETYՍամարայում 76-ամյա թոշակառուն ընկել է «սատանայի անիվից», երբ փորձել է առանց տոմսի օգտվել ատրակցիոնից։ Այս մասին հայտնում է Telegram-ի 112 ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Գագարինի այգում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տարեց կինը փորձել է առանց վճարելու բարձրանալ «սատանայի անիվ», սակայն նրա փորձն ավարտվել է անկմամբ։
Կինը լուրջ վնասվածքներ է ստացել․ նրա մոտ ախտորոշվել են կոնքի, կողերի և ազդրի կոտրվածքներ։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա հոսպիտալացվել է վնասվածքաբանության բաժանմունքում։
Դեպքի մանրամասները ներկայացնում է նաև Past.am-ը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



