ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը կարծում է, որ Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն Հայաստանում պետք է նախորդի հայտ ներկայացնելուն։
«Եվրոպական միությունում Հայաստանի տեղը գտնելու փորձը, որը նախաձեռնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը, հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի. Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից ստացվող շոշափելի օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միավորման անցնելու՝ ոչ իրական գաղափարն առաջ մղելու համար», — հայտարարել է դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ «ներկայիս պայմաններում բնական և տրամաբանական արդյունք կլիներ հանրաքվեի անցկացումը, որի միջոցով Հայաստանի ժողովուրդը՝ երկրի Սահմանադրությամբ նախատեսված կարգով, կկարողանար արտահայտել իր կամքը՝ ինտեգրման ուղղությամբ հետագա ընթացքի վերաբերյալ»։
«Տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել՝ ժողովրդի կարծիքը հարցնելու համար, և միայն դրանից հետո պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսելին, այլ ոչ թե հակառակը, ինչպես վերջերս հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը»,- նշել է Պանկինը՝ հավելելով, ոդ եթե հայտը ներկայացվի, ապա ժողովրդի կարծիքն այլևս ոչ ոքի չի հետաքրքրի։



